Փրկարարներն օգնել են անօգնական ընկած 82-ամյա կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2011 13:03

Ապրիլի 16-ին՝ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել , որ  Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհի,1929թ.-ին ծնված Թամարա Բաղ­դա­սա­րովան, գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել դուռը:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, ննջարանում անօգնական ընկած վիճա­կում հայտնաբերվել է  Թ.Բաղդասարովան, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժ­օգ­նու­թյուն:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply