Արմավիրում այրվել է 40 հա խոտածածկ և 10 հա անտառային տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2011 12:48

Ապրիլի 15-ին՝ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.23-ին, մարվել`16.40-ին:  Այրվել է ջրապոմպակայանի տանիքը` 80 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Կարմիրգյուղ գյուղի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել`20.35-ին:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության աշխատակիցները:  Այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ապրիլի 16-ին՝ժամը 12.00-ին ահա­զանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել`13.25-ին:  Խ.Աղամալյանին պատկանող ավտոտնակում այրվել է պահեստավորված 2 տ անասնակեր և տանի­քը` 40 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 13.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի  Երվանդաշատ գյուղի հարակից տարածքում  այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`22.50-ին:  Այրվել է 40 հա խոտածածկ և 10 հա անտառային տարածք, 30  սյուն և 300մ էլ.մա­լուխ:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply