Նորաշենում թուլացել էր սալիկաշարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2011 12:43

Ապրիլի 15-ին՝ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  «Նորաշեն» թաղամասի թիվ 41 շենքի 6-րդ հարկի արտաքին պատի երեսպատման սալիկաշարը թուլացել է և վտանգ է սպառնում անցորդներին:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով թուլացած սալիկները պոկվել և իջեցվել են ներքև:

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply