Փլուզվել է Գավառագետի ափապաշտպան պատնեշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 18, 2011 12:38
Ապրիլի 15-ին՝ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում Գավառագետի ափապաշտպան պատնեշը փլուզվել է և լցվել գետի մեջ: Գետի վարարելու դեպքում կառաջանա հեղեղման վտանգ:
Պարզվել է, որ փլուզվել է բետոնե պատնեշը (3 մ բարձրությամբ և 30 մ երկարությամբ) և վնասվել է ցածր ճնշման գազատար խողովակը: Գազի ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը դադարեցվել է: Տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
