Օբամային խնդրել են Տեխասում արտակարգ իրադրություն հայտարարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2011 12:30
Տեխասի նահանգապետ Ռիկ Պերրին խնդրել է ԱՄՆ նախագահ Օբամային նահանգում բնական հրդեհների պատճառով արտակարգ իրադրություն հայտարարել: Ապրիլի 18-ին Օբամային ուղղված ուղերձում Տեխասի նահանգապետը հայտնել է, որ 252 շրջանում բնական հրդեհներ են բռնկվել ու սեզոնի սկզբից ավերել 252 տուն: Ավելի քան 8500 տուն հնարավոր է եղել փրկել կրակից: Տեխասի նահանգի տարածքում արձանագրվել է հրդեհի 7807 օջախ: Միայն կիրակի օրը Օսթին քաղաքում այրվել է 6 տուն: Պերրին տեղեկացնում է , որ հրեհաշիջման պահուստային պաշարները գրեթե սպառվել են ու նահանգը կառավարության օգնությունն է ակնկալում: Մինչ այդ արդեն ԱՄՆ-ն հրշեջ- հաշվարկներ էր ուղարկել Տեխաս:
Անտառային հրդեհները սկսվել են 2011-ի հունվարից: Վերջին շաբաթվա ընթացքում եղանակային չոր պայմանների պատճառով դրանք շատացել են:






Facebook
Tweet This
Email This Post
