Երջանիկ լինելու 10 պայման

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 18, 2011 12:10

“Հանուն երջանկության” բրիտանական շարժումն առաջարկել է  երջանկության 10 բաղադրատոմս, որոնք մշակվել են  հաշվի առնվելով գիտատեխնիկական նոր ձեռքբերումներն ու հայտնագործոթյունները:

1.Երջանկությունը ոչ թե վերցնելու, այլ տալու մեջ է: Ազատ ժամանակը նվիրեք բարեգործությանը:

2. Շփումը ևս երջանկության նախապայամններից է, դրա համար հնարավորինս շատ շփվեք: Աշխատեք հին ընկերների հետ կապը չկտրել:

3.Երջանիկ լինելու համար  կարելի է ուշադրությունը սևեռել շրջապատող աշխարհին  ու  փորձել զննել ու ճանաչել բնությունը:

4. Խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական մարզումներով, ասենք` վազքով ու գիմնաստիկայով :

5.Պետք է անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, ասենք` լեզուների ուսումնասիրությամբ:

6.Կոնկրետ նպատակներ դրեք ձեր առջև և փորձեք հասնել դրանց:

7.Նույնիսկ պարտությունից պետք է օգուտ քաղել. Դրանք  կսովորեցենեն խուսափել սխալներից ու կրկին առաջ ընթանալ:

8.Միշտ  տրամադրեք ձեզ դրական մտածողության ու կենտրոնացեք կյանքի լավագույն, երջանիկ պահերի վրա:

9.Ինքներդ ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին որ եք` թերություններով ու արժանիքներով հանդերձ:

10.Դարձեք ակումբի անդամ ու  զգացեք ինչ որ միավորի կամ կազմակերպության  մաս:

Դիտվել է 2356 անգամ:
Print Friendly

Leave a Reply