Տուն-ամրոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2011 11:32

Հանգիստ և ապահով ապրելու համար պատվիրեք տուն-ամրոց. KWK Promes լեհական ընկերությունն այսպիսի առաջարկով  է հանդես եկել նրանց համար, ովքեր  ցանկանում են բնակվել ապահով տան մեջ: Այս բնակելի համալիրը կոճակի մեկ սեղմումով վերածվում է  անառիկ բետոնե խորանարդի: Ժամանակակից ամրոցի նախատիպը կառուցվել է Վարշավայում: Անվտանգության ապահովման համար, բացի շարժական  երկաթբետոնե պատերից,  բնակելի հատված տանող մուտքը  ամբարձիչների նման է սարքավորված. ցանակացողը կարող է  ներսում հայտնվել, իհարկե, միայն տեսանույնականացման համակարգի միջոցով:

Ի դեպ, տան հարթ պատերը կինոդիտման համար հրաշալի էկրանի դեր կկատարեն:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply