Ազատանում բացվել է սոցիալ-մշակութային կենտրոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2011 12:04

Ազատանում ապրիլի 17-ին բացվել Է սոցիալ-մշակութային կենտրոն: Նորաստեղծ կենտրոնում գործելու են երգի, պարի, արհեստագործական, նկարչական եւ այլ խմբակներ: Թեեւ համայնքն ունի մշակույթի տուն, սակայն, ունենալով հիմնանորոգման խնդիր, այն չի ծառայում իր նպատակին:

Ինչպես «Արմենպրես»-ի Գյումրու թղթակցին տեղեկացրեց համայնքային ծրագրերի պատասխանատու Սաթենիկ Վանոյանը, այժմյան կենտրոնը նախկինում վթարային կառույց էր, որը կաթողիկե եկեղեցին գնել էր համայնքից: Կառույցի հիմնանորոգման եւ ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներն իրականացվել են ֆրանսիական «Էվրոդորյան» կազմակերպության աջակցությամբ: «Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները` ինչպես Ազատանից, այնպես էլ հարեւան համայնքներից: Ընդհանուր առմամբ, կենտրոնը կարող է ունենալ մինչեւ հարյուր սան»,-նշեց Ս. Վանոյանը:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply