ԼՂՀ Պատարա գյուղում երիտասարդական այգի է հիմնադրվել

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2011 11:23

ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ մեկտեղ մասնակցել է երիտասարդական այգու հիմնադրմանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը` բնության պահպանումը համարելով պետության եւ հասարակության զարգացման կարեւոր հիմքերից մեկը:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply