Տեղի է ունեցել «ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» թեմայով խորհրդաժողով

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2011 11:15

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին մասնակցել է հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովին:

Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

Սահակյանն  ընդգծել է, որ միջազգային-իրավական երաշխիքների ներքո հիմնախնդրի կարգավորումը առաջին հերթին նախասահմանում է խաղաղ հանգուցալուծում, ինչը համահունչ է նաեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Միեւնույն ժամանակ, Բակո Սահակյյանը փաստել է, որ անցյալին վերադարձ չկա, եւ պետք է մտածել միայն ապագայի մասին:

Մոջոցառմանը մասնակցել են ԼՂՀ  ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երկու հայկական հանրապետությունների պետական, գիտական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ:

Այնուհետև  Բակո Սահակյանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է նման բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպումն Արցախում: Երկուստեք ընդգծվել է, որ անմիջական շփումները հանդիսանում են արկա խնդիրների ըմբռնման եւ դրանց լուծման եղանակների որոնման լավագույն միջոց:
ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը ներկա են եղել  ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply