Մահացել է «աշխարհի ամենաթանկ խանութի» տերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2011 10:06

ԱՄՆ-ում   68 տարեկան հասակում վախճանվել է  ծագումով իրանցի Բիջանը (Bijan): Նրա մահվան պատճառները չեն հրապարակվում:

Նա ծնվել է 1944-ին, Թեհրանում: Նրա լրիվ անունը Բիջան Փակզադ է: 1973-ին նա արտագաղթել է ու հաստատվել ԱՄՆ-ում, իսկ 1976-ին բացել իր խանութը, որը դարձել է «աշխարհում ամենաթանկը»: Bijan ապրանքանիշով հագուստը կրում էին ԱՄՆ-ի նախագահներ Բարաք Օբաման ու Ջորջ Բուշ-կրտսերը, Ռոնալդ Ռեյգանը, դերասաններ Առնոլդ Շվարցնեգերն ու Թոմ Քրուզը, ինչպես նաև դիզայների ընկերները` Ջորջո Արմանին, Օսկար դե լա Ռենտան: Հագուստից բացի վաճառվում էր  նաև օծանելքիք` երկու սեռերի համար: Բիջանը հայտնի էր նաև մեքնենաների իր հավաքածուով:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply