Ռաուլ Կաստրոն նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2011 9:48

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն  ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության համագումարում (վերջին 14 տարվա ընթացքում առաջինը), առաջարկել է` սահմանափակել բարձրաստիճան դեմքերի իշխանավարման ժամկետը:  79-ամյա Կաստրոն ընդգծել է, որ այդ քայլը «հնարավոր  է ու անհրաժեշտ  ստեղծված իրավիճակում»:  Դեռևս հայտնի չէ, ասվածը վերաբերում է հենց իրեն, թե ոչ, սակայն նշել է նաև, որ առայժմ չի տեսնում հարմար մեկին, ով կարող է ղեկավարել կուսակցությունը, հետևաբար` երկիրը: Համագումարի մասնակիցները պետք է 4 օրում հաստատեն երկրի նոր` սոցիալ-տնտեսական ծրագիրը: Բացի այդ , համագումարում ընտրվելու է  կենտրոնական կոմիտեի նոր կազմ, քաղբյուրո և քարտուղարություն:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply