Հայկական երգեր կատարող թուրքական երգչախմբին առաջադրել են Նոբելյան մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2011 13:51

Թուրքիայի Հաթայ նահանգում 2007-ին ստեղծված «Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբ»-ը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ երգչախմբի ղեկավար Յըլմազ Օզֆըրաթը հայտնել է, որ մի շարք նախարարներ, ռեկտորներ, գիտնականներ, դեսպաններ եւ Նոբելյան մրցանակակիրները  «Անթաքյայի քաղաքակրթությունների երգչախումբ»-ը առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։http://www.youtube.com/watch?v=8Q16lGyMwMc&feature=player_embedded

Յըլմազ  Օզֆըրաթը շեշտել է, թե իրենց երգչախմբում ներկայացված են տարբեր մասնագիտության ունեցողներ, ինչպես նաեւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ «Թուրքիայի վարչապետը մշտապես մեզ աջակցել է՝ արտասահմանյան համերգների համար մեզ տրամադրելով հատուկ օդանավեր։ Մասնավորապես՝ Բելգիայում ԵՄ-ի խորհրդարանականների համար տեղի ունեցած մեր համերգից հետո Էրդողանն ասել էր եվրոպացի պատգամավորներին. «Մենք տարբեր կրոնների ներկայացուցիչներով երգչախումբ ունենք։ Նրանք եղբոր պես ուս-ուսի տված երգում են։ Դուք ի՞նչ ունեք»։ Իրոք, մենք այս ամենը կարողացանք Անթաքիայում ստեղծել»,-ասել է Յըլմազ Օզֆըրաթը։

Նշենք, որ հիշյալ երգչախմբի երգացանկի մեջ են նաեւ հայկական ժողովրդական հայտնի երգերը։

NEWS.am-ը ներկայացնում է երգչախմբի՝ Փարիզյան համերգի տեսագրությունից մի հատված, որտեղ կատարվում է հայկական երգերի շարան։ Համերգը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։ Էրդողանն ու իր տիկինը ներկա են եղել համերգին։

Դիտվել է 2032 անգամ:
Print Friendly

Leave a Reply