Մանկապիղծ հոգեւորական. Դա բիրտ սեքս չի եղել եւ երեխաները դեմ չէին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 17, 2011 13:41
Բելգիայում Կաթոլիկ եկեղեցու նախկին հոգեւորականը Բրյուգե քաղաքում խոստովանել է, որ ավելի քան 25 տարի սեռական հարաբերություններ է ունեցել իր երկու անչափահաս զարմիկների հետ: Այս մասին 74-ամյա Ռոջեր Վանգելյուվեն ինքն է պատմել տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Դա ոչ մի ընդհանուր բան չունի սեքսուալության հետ»,- հայտարարել է նա: Վանգելյուվեի խոսքով, զարմիկներն ուղղակի իր հետ քնել են նույն անկողնում: «Դա սկսվեց որպես խաղ եւ դա երբեք բռնաբարության հարց չի եղել: Դրանք ուղղակի ոչ մեծ հարաբերություններ էին եւ ես չեմ նկատել, որ իմ զարմիկները դեմ են եղել դրան: Ճիշտ հակառակը: Դա բիրտ սեքս չէր»,- պատմել է հոգեւորականը:
Այն, որ հոգեւորականը սեռական կապի մեջ է մտել անչափահասների հետ, հայտնի էր դարձել նախորդ տարի:
2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ընդունել է Բրյուգեի եպիսկոպոս Ռաջեր Վանգելյուվեի հրաժարականը, ով խոստովանել է, որ լինելով հոգեւորական, սեռական բռնության է ենթարկել իր զարմիկին:






Facebook
Tweet This
Email This Post
