Մեքսիկայում ձերբակալվել է 145 խաղաղ բնակիչներ սպանած մարդասպանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 17, 2011 13:35
Մեքսիկայում ձերբակալվել է խաղաղ քաղաքացիներին զանգվածային սպանությունների համար մեղադրվող հանցագործը; Ինչպես շաբաթ օրը հաղորդել է երկրի ռազմա-ծովային նավատորմի նախարար Մարիանո Սայնեսը, խոսքը Օմար Էստրադի մասին է ,ով հանցագործ աշխարհում հայտնի է Էլ Կիլո մականունով:Մեքսիկայում ձերբակալվել է խաղաղ քաղաքացիներին զանգվածային սպանությունների համար մեղադրվող հանցագործը; Ինչպես շաբաթ օրը հաղորդել է երկրի ռազմա-ծովային նավատորմի նախարար Մարիանո Սայնեսը, խոսքը Օմար Էստրադի մասին է ,ով հանցագործ աշխարհում հայտնի է Էլ Կիլո մականունով:
Քննչական մարմինների տվյալներով Էստրադան “Լոս սետաս”’ թմրամիջոցների մաֆիայի խմբավորումներից մեկի ղեկավարն է, որը գործում է հյուսիս-արևելյան Թամաուլիպիս նահանգի Սան-Ֆերնանդո բնակավայրի տարածքում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այտեղ հայտնաբերվել է գաղտնի գերեզման, ուր թաղված են 145 մարդ ` գնդակահարված հանցագործի կողմից: Էստրադայի հետ ձերբակալվել են ևս հինգ հոգի:
Հետաքննության վարկածի համաձայն , զոհեր մեծ մասին հանցագործները բռնել են ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ; Առայժմ հաջողվել է ճանաչել միայն զոհերից երկուսի ինքնությունը: Մեքսիկայում մի քանի անգամ հայտնաբերվել է եղբայրական գերեզմանոց: Անցյալ տարի հոկտեմբերին Թամաուլիպիսի տարածքում հայտնաբերվել էին 72թաղված մարդ, ովքեր մտադիր են եղել անօրինական ԱՄՆ հասնել, բայց հանցագործները բռնել և գնդակահարել են նրանց: Հետքննությունը ենթադրում է ,որ այդ հանցագործությունը նույնպես Էստրադայի ձեռքի գործն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
