Գերմանիայում վերջնականապես դադարեցվել է զինակոչությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2011 18:31

Գերմանիայի հողային դաշնության ներկայացուցչության անդամները ապրիլի 15-ին հավանության են արժանացրել   կառավորության առաջարկած Գերմանիայում պարտադիր զինապարտությունը դադարեցնող օրենքը:  Հուլիսի մեկին կընդունվի օրենքը, որի համաձայն զինակոչը կդադարեցվի անորոշ ժամանակով: Ընդ որում, պարտադիր զինապարտության մասին օրենքը կմնա սահմանադրության մեջ և կարող է կրկին ակտիվացվել , եթե ազգային անվտանգությանն ինչ-որ բան սպառնա: Զորակոչիկների փոխարեն բանակում կամավորներ կծառայեն, որոնց առավելագույն ժամկետը 23 ամիս է լինելու: Կառավարությունը հույս ունի, որ կարող են հավաքագրել  տարեկան 35 հազար կամավորի, սակայն , ինչպես հայտնել են մարտին, պահանջվող քանակը չի հավաքվում: Զորակոչի հետ դադարում է գոյությունը նաև ալտերնատիվ ծառայությունը, որին կփոխարինի կամավոր քաղաքացիական ծառայոոթյունը:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply