ՀԱՕԿ-ի նախագահի սահմանած պարգևները գտան տերերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 16, 2011 17:53
Երևանի մարզահամաերգային համալիրում ավարտվեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած պարգևներ խաղարկության ի բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Պատվիրակներ էին ուղարկել 16 երկրներ: Եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի 11 բռնցքամրտիկ: Ի վերջո, հաղթողներ դարձան Կորյուն Սողոմոնյանը (46-49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ): Չորս հաղթող ունեցավ Ղազախստանի ընտրանին: Աչքի ընկան Սերիկ Սապիևը (69 կգ), Ասկար Աբդուլաևը (81 կգ), Վասիլի Լևիտը (91 կգ), Իվան Դյաչենկոն (+ 91 կգ): Որպես պարգև հաղթողները ստացան 5 հազարական դոլար: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները հարստացան համապատասխանաբար 3 հազարական և հազարական դոլարով:






Facebook
Tweet This
Email This Post
