Ուղեգրի տիրանալու հնարավորություն կա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 16, 2011 17:27
Ստամբուլի «Շիշլի» հայկական ակումբը հաջող մեկնարկեց Թուրքիայի շախմատի թիմային առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին երեք տուրերում «Շիշլին» հաղթեց երկու մրցակիցներին (6,5:1,5; 6:2) և կրեց մեկ պարտություն (3,5:4,5): «Շիշլին» լավ հնարավորություններ ունի նվաճելու եզրափակիչի ուղեգիր: Նախնական մրցումների վերջին հանդիպումները կանցկացվեն մայիսի 29-ին:
«Շիշլին» հիմնականում համալրված է Ստամբուլում բնակվող հայ շախմատիստներով: Թիմում հանդես են գալիս նաև Հայաստանից հրավիրված երկու գրոսմայստերներ` Հրանտ Մելքումյանը և Լիլիթ Մկրտչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
