Գևորիկ Պողոսյանը երրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | ապրիլի 16, 2011 17:15

Կազանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Էդգար Գևորգյանը  երկրամարտի 350 կգ  արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Ռուսաստանցի Ալեքսեյ Յուֆկինը երկամարտի 385 կգ  արդյունքով  առաջինն էր: Մինչև 94 կգ քաշայիների պայքարում  Գևորիկ Պողոսյանը երկամարտի 389 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիրը: Եվրոպայի չեմպիոնը ռուսաստանցի Անդրեյ Դեմանովն է` 391 կգ, արծաթե մեդալակիրը` Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Կիրիկուն` 390 կգ:

Դիտվել է 998 անգամ:

Leave a Reply