Առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող առաջին թուրքերին ծաղիկներով են դիմավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2011 16:45

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վիզաների վերացումից 2 ժամ անց «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող 2 օդանավ վայրէջք են կատարել Մոսկվայի «Շերեմետովո» օդանավակայան։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝  Մոսկվա ժամանած Թուրքիայի քաղաքացիների մի մասը օդանավակայանում մուտքի վիզա է ստացել, չնայած, որ ռուս սահմանապահները զգուշացրել են, որ այսուհետ Թուրքիայի քաղաքացիները առանց վիզա են մտնելու Ռուսաստան։

ՌԴ-ի մայրաքաղաք առանց վիզա մտած առաջին թուրքերը եղել են Ստամբուլից ժամանած օդանավի 8 հոգանոց անձնակազմի անդամները։ Նրանց օդանավակայանում ծաղիկներ են դիմավորել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան կցորդ Սուբաթայ Քոչը եւ Մոսկվայում «Թուրքական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչը։

Նշենք, որ ապրիլի 16-ին ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 2010թ. մայիսի 12-ին ստորագրված համաձայնագիրը վիզային ռեժիմը հանելու մասին:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply