Սերգեյ Կապինոս. Հայաստանի տնտեսական մոդելը նման է Լատինամերիկյան մենաշնորհային համակարգերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2011 12:02

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներին` կապված մամուլում հրապարակված մեկնաբանությունների հետ` 2011թ. մարտի 11-ին «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ Հայաստանի տնտեսության վիճակի մասին իր հայտարարությունների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Տնտեսական մոդելը, որ Հայաստանում ձեւավորվել է 1990-ականներին, շատ ընդհանրություններ ունի Լատինական Ամերիկայի շատ երկրներում հանդիպող մենաշնորհային համակարգի հետ: Ես կողմ եմ էվոլյուցիոն զարգացմանը: Հասարակության էվոլյուցիան` դա բարեփոխում է: Եթե բարեփոխումը դիտարկվում է զուտ որպես կոսմետիկ միջոց, ապա այն ծառայում է միայն խնդիրները թաքցնելուն եւ բարդացնելուն: Կարծում եմ, որ բարեփոխումները Հայաստանում հնարավոր են եւ կարող են հաջողությամբ իրականացվել: Սակայն դրանց անհրաժեշտության եւ նպատակահարմարության, ինչպես նաեւ դրանց  հնարավոր ձեւերի ու չափերի մասին որոշում կարող է կայացնել միայն հայ ժողովուրդը: Միջազգային կազմակերպությունները կարող են միայն տալ խորհուրդներ եւ գնահատականներ եւ տրամադրել աջակցություն»:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ բանավեճ է առաջացել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի եւ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլերմո Տոլոսայի միկջեւ` Հայաստանի տնտեսական համակարգը փոփոխելու մոտեցումների շուրջ:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply