«Առավոտ». Ես ամեն մի կենդանու հետ մեռնում ու սաղանում էի. Կենդանաբանական այգու նախկին տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2011 11:36

«Առավոտ»-ը զրուցել է Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հետ, ովօրերս է հեռացել աշխատանքից: Աբովյանը թերթին պատմել է, որ մի օր «վերեւներից» իրեն կանչել են ու ասել, որ պիտի ազատվի: «Դե, ասեցին, որ պիտի մինչեւ տարվա վերջ միլիոնավոր դալորներ բերեմ, ներդնեմ այգու վրա, ես հնարավորություն չունեի դա անել, եւ ոչ մի կառույց էլ դա չի կարող անել, իրենց ուզած թվերը չի կարող բերել»,-ասել է նա: Հարցին, թե դա ձեր գրպանի՞ց պիտի դնեիք, Աբովյանը պատասխանել է. «Եթե ես էդքան փող ունենայի` ինչի՞ պիտի աշխատեի եւ իմ առողջությունը քայքայեի էնտեղ»:

«Առավոտ»-ի հարցին, թե կարո՞ղ է Մաշա փղիկին չկարողացաք պահել, սատկեց, դրա համար էլ ձեզ վրա, այսպես ասած` «չեպե» է եղել, պարոն Աբովյանը պատասխանել է. «Չէ, չէ, Մաշան հիվանդ էր, պրոբլեմներ ուներ, դա չէ պատճառը»: Նա նաեւ ասել է, որ իր տնօերն եղած ժամանակ կենդանիները լավ բազմանում էին. «Ո՞ր մի կենդանաբանականայգում կենդանի չի սատկում: Ես ամեն մի կենդանու հետ, ոնց որ ասում են`մեռնում-սաղանում էի: Երբ խոսում էի Մոսկվայի իմ գործընեկերոջ հետ, նեղվում էի, ասում էին, Սահակ, քանի գլուխ կենդանի ունեք, ասում էի` 2300, ասում էին` մի տարվա ընթացքում է մեզ մոտ այդքան կենդանի սատկում»: Աբովյանի խոսքերով` միջին հաշվով տարեկան այգում սատկել է ընդամենը 5-6 կենդանի, ինչը շատ լավ ցուցանիշ է:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply