Ռուսաստանի գլխավոր զինանշանագետը մերժել է մուֆտիի առաջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2011 11:15

Ռուսաստանի գլխավոր զինանշանագետ Գեորգի Վիլինբախովը ենթադրում է , որ  զինանշանի վրա կիսալուսին ավելացնելու վերաբերյալ   գերագույն մուֆտի Թալգատ Թաջուդինի առաջարկը անբավարար գիտելիքների հետևանք է:  Նա նշել է նաև, որ ՌԴ պետական զինանշանի” մասին օրենքի քննարկման ժամանակ  առարկություններ չեն եղել:

Հրեական համայնքի դաշնությունում մուֆտիի առաջարկին  հեգնանքով են վերաբերվել, գնահատելով այն իբրև “զվարճալի ալտերնատիվ”: “ՅՈՒՆԵՍԿՕ-ն  Ռուսաստանում հաշվել է մոտ 136 անհետացող լեզու, դրա համար կարելի է արծիվների գլուխներն ավելացնել ևս 136-ով: Այդ դեպքում, իսկապես էլ մեր արծիվը կլինի ավելի ուժեղ ու մի քանի գլխանի”,-ասել է  համայնքի գլխավոր րաբբի Գլոցերը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply