Իսպանիայում ոստիկանությունը գտել է Էլ Գրեկոյի ու Գոյայի գողացված կտավները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 16, 2011 10:29

Իսպանիայի ոստիկանությունը գտել է Էլ Գրեկոյի ու Ֆրանսիսկո Գոյայի
երկու կտավը, որոնք առևանգվել էին 1997-ին: 2010-ի հոկտեմբերին ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն էր ստացել  այն մասին, որ  Գոյայի  “Կույս Պիլարի հայտնությունը” և Էլ Գրեկոյի “Ավետիս” կտավներն իբր վաճառվել են: Հետաքննությամբ կտավները գտնվեցին Ալիկանտեում, մասնավոր տանը: Թե ումից են առգրավվել կտավները, չեն հայտնում: Մինչև գողությունը, դրանք մասնավոր հավաքածուում էին: Աշխատանքները կորան այն ժամանակ, երբ դրանք ցուցահանդեսի համար պետք է առաքվեին արտերկիր: Ոստիկաններն աշխատանքների մասին տվյալները ներբեռնել են գողացված իրերի մասին տեղեկությունների բազա` կանխարգելելով կտավների վաճառքն   արտասահմանում:

Աշխատանքները դժվար է գնահատել, քանի որ հազվադեպ են վաճառքի հանվում, սակայն 2004-ին Էլ Գրեկոյի “Քրիստոսի մկրտությունը” կտավը  Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 1,449 մլն դոլարով, իսկ Գոյայի “Մեռած նապաստակները”,   նույն աճուրդում, մեկ տարի առաջ վաճառվել էր 5 մլն դոլարով:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply