Քննարկվել են սոցիալական բնակարանաշինությանն առնչվող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 16, 2011 9:10
Սոցիալական բնակարանաշինության ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամների հանդիպման ընթացքում։ Նշելով, որ սոցիալական բնակարանաշինության խնդիրը բնորոշ է բոլոր մեծ քաղաքներին, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամ Հենկ Վեստրան քաղաքապետին է ներկայացրել ասոցիացիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց նպատակը ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում օժանդակելն է։
Ընդգծելով սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվել է վթարային շենքերի բնակիչների հաշվառում և մշակվել է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիր։ Որպես լուծում` ծրագրով նախատեսվում է ներկայում չօգտագործվող վարչական շենքերը բնակելի դարձնելու տարբերակը։ Այս ուղղությամբ քաղաքապետն առանձնացրել է ներդրումային մի քանի տարբերակ, որոնց արդյունքում ոչ միայն լուծում կստանա մարդկանց բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր խնդիրը, այլև խթան կհանդիսանա բնակարանային շուկայում։
Գնահատելով խնդրի կարգավորման առնչությամբ քաղաքապետի մոտեցումները՝ ասոցիացիայի անդամները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում կոնկրետ ծրագրային առաջարկություն ներկայացնել։
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
