Forbes. ամենահարուստ ռուսական աստղերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2011 22:49

Forbes –ի ռուսական վարկածը հրապարակել է  ամենահարուստ աստղերի ցանկը: Այդ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել աստղերի  տարեկան եկամուտը, ճանաչումը:Առաջին տեղում են կրկեսի արտիստներ աշխարհում հայտնի կենդանի վարժեցնող Զապաշնի եղբայրները, որոնց վաստակը գնահատվել է 5,7 մլն դոլար:

Երկրորդ տեղում երգիչ Գրիգորի Լեպսն է` 5 մլն դոլարով: Հետաքրքրական է, որ 3-րդ ու 4-րդ տեղերը  համապատասխանաբար զբաղեցրել են Ֆիլիպ Կիրկորովն  (5մլն դոլար) ու Մաքսիմ Գալկինը (4,7 մլն դոլար), առաջ անցնելով Ալլա Պուգաչովայից, ում եկամուտը կազմում է 4,5 մլն դոլար: Երկրորդ հնգյակում ու վեցերորդ տեղում Տիմուր Բեկմամբետովն է` 4 մլն դոլարով, յոթերորդ տեղում Դիմա Բիլանն է` 3,7 մլն-ով, 8-րդը` Նիկոլայ Բասկովը` 3,6 մլն-ով, 9-րդը` Վալերիան` 3,5 մլն-ով, 10-րդ տեղում Վալերի Մելաձեն է` 3,2 մլն-ով:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply