12-ամյա աղջիկը մահացել է ամուսնությունից 3 օր հետո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 22:24
Եմենում 12-ամյա աղջիկը մահացել է սեփական հարսանիքից 3 օր անց: Բժիշկները հայտարարել են, որ մահվան պատճառն արգանդի պատռվածքի հետևանքով առաջացած ուժեղ արյունահոսությունն է եղել:
Եմենում վաղ ամուսնությունները շատ տարածված են բնակչության աղքատության ու տգիտության պատճառով: Իսլամական ծայրահեղականները պայքարում են 18 տարեկանից սկսած ամուսնության թույլտվության օրինագծի ընդունման համար:






Facebook
Tweet This
Email This Post
