ԶԼՄ-ները հայտնում են. Եգիպտոսի նախկին նախագահին կարող է մահապատժի ենթարկեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2011 21:49

Եգիպտոսի նախկին նախագահին մահապատժի կենթարկեն, եթե նրա մեղքն ապացուցվի: Նա կասկածվում է կանխամտածված սպանության մեջ: Իսկ եթե նրա “բախտը բերի” ապա նա կդատապարտվի նվազագույն` երեք տարվա ազատազրկման` ֆինանսական մեքենայություններ կատարելու  մեղադրանքով:

Հայտնի է դարձել, որ Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է: 82-ամյա Մուբարաքի ջերմությունը կտրուկ բարձրացել է 38,5 աստիճան: Բժիշկները վախենում են, որ նա կարող է գիտակցությունը կորցնել: Մտերիմների խոսքերով, Մուբարաքը ծանր ապրումներ  ունի որդիների ձերբակալության պատճառով ու հրաժարվում է նույնիսկ դեղորայք ընդունել: Ներկայումս նրա մոտ է  կինը` Սյուզանը:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply