Ապրիլի 18-24-ը Կալիֆորնիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի շաբաթ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2011 19:45

Ամերիկայի հայերի խորհուրդը (ԱՀԽ) մասնակցել է Սակրամենտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 14-ին:

Արարողությանը ներկա էին կոնգրեսականներ, համայնքի ներկայացուցիչներ և ԱՄՆ ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը: «Այսօր մենք աղոթում ենք 20 դարի առաջին ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Կալիֆորնիայի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հոգևոր խթան հանդիսացավ ԱՄՆ հայ համայնքի համար»,-ասել է արքեպիսկոպոսը:

Ըստ ԱՀԽ Խորհրդի անդամ Սևակ Խաչատուրյանի, Կալիֆորնիայի օրենսդիրները կարևոր քայլ են կատարել՝ ճանաչելով մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը: «Ես հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ դաշնային կառավարությունը, ինչպես նաև Թուրքիայի կառավարությունը կհաշտվեն պատմական իրողության հետ և վերջապես կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Խաչատուրյանը:

Դիտվել է 2803 անգամ:
Print Friendly

Leave a Reply