Կառավարության ղեկավարը մասնակցել է ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2011 18:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Շնորհավորելով ոստիկանության բոլոր աշխատակիցներին և ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների իրականացումը, ինչը գտնվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. «Կառավարության վերջին նիստերում նույնպես անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնք այսօր առկա են և, որոնց լուծումը մեր համոզմամբ կարող է էապես բարձրացնել վստահությունը ոստիկանության նկատմամբ` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: Ես վստահ եմ, որ այդ կարողությունը կա, որովհետև ոստիկանությունը պրակտիկայում ցույց է տվել, որ կարողանում է այդ խնդիրները ժամանակին բացահայտել և ճիշտ լուծումներ տալ»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ՀՀ ԿԱ ոստիկանության 10-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Մանուկյանին, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիականության գեներալ-մայոր Բորիս Ասմիրյանին պարգևատրել է անվանական զենքերով:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply