Միջերկրական ծովում ջրահարսե՞ր են ապրում

Օրվա լուր | | August 15, 2009 15:02
cov

Միջերկրական ծով

Միջերկրական ծովում ջրահարսեր կան· այս մասին պաշտոնապես հայտարարել են իսրայելական Կիրյատ-Յամ քաղաքի իշխանությունները: Քաղաքի տասնյակ բնակիչներ պնդում են, որ առափնյա շրջաններում տեսել են լողացող ջրահարսերի:

Իշխանությունները 1 միլիոն դոլար են խոստացել մարդուն, ով փաստերով կապացուցի ջրահարսերի գոյությունը:

Ձկնորսների միջև վեճ է առաջացել, թե ինչպես է ավելի ճիշտ ջրահարսերին բռնել` ձկնորսական կարթո՞վ, ցանցո՞վ, թե՞ պայթուցիկների միջոցով: Որոշ ձկնորսներ փորձում են իրենց ցանցը գցել ջրահարսերին` նրանց գրավելով բիսկվիթով, քաղցրեղենով:

Տուրիստները, արկածներ փնտրողները, ձկնորսները ողջ օրն ափամերձ շրջանում ջրահարսերի են որոնում· ամեն ոք ուզում է ինքն արժանանալ խոստացված մրցանակին:

Երեկոյան լուսնի լույսի տակ բազմաթիվ նավեր սկսում են ջրահարսերի որոնել ծովում:

«Նույնիսկ իմ ընկերներից մեկը, ով շատ լուրջ մարդ է, խոստովանել է, որ տեսել է ջրահարսերի, սակայն չի բարձրաձայնել` վախենալով ծաղրուծանակի արժանանալուց»,- ասել է Կիրյատ-Յամ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի մամուլի պատասխանատու Կայ-Զիլմերմանը:

Ջրահարսերին որոնող նավերից «Հաիմ-Ամիտ» նավի կապիտանի կարծիքով` ջրահարսերի գոյությունը հնարավոր է. դրանք կարող են լինել մարդու և դելֆինի գեների կամ մարդու և շնաձկան գեների մուտացիայի արդյունք: «Հին ավանդույթն ասում է, որ իսրայելական ափերին ջրահարսերի երևալուց հետո բոլոր պատերազմները կդադարեն»,- ասում է նա:

Աղբյուրը`«vesti.ru»

Դիտվել է 2662 անգամ:
Print Friendly

Leave a Reply