Ստամբուլում պայթյունից մեկ մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2009 15:03

istanbulՄեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել Է  ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից, որը դրված Է եղել Ստամբուլի փողոցներից մեկի աղբարկղում. այս մասին այսօր հաղորդել Է Ռոյթեր գործակալությունը`վկայակոչելով Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները:

Ըստ տեղական հեռուստաալիքի տվյալների` պայթյունը որոտացել Է Ստամբուլի ամենաաղքատ թաղամասերից մեկում` Գազիօսմանփասայում` տեղական ժամանակով ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով 00:45-ին):

Ներկայումս ոստիկանությունը շրջապատել Է այն տարածքը, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, որի հետևանքով զոհվել Է գործարանի մի բանվոր: Ստամբուլի ոստիկանության պետ Հուսեյն Քապկինի կարծիքով` դա եղել Է ահաբեկչական գործողություն. Թուրքիայում գործում են արմատական խմբավորումներ, որոնք երկրում պարբերաբար կատարում են բռնության գործողություններ:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply