Ինքնասպանության փորձերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2011 15:21

Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` 2010թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք` 18.9 տոկոսով ավելի, քան 2009թ.: Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձ: Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 տարիքային խմբերում եւ 30-65 տարիքային խմբերում:

Ընդ որում` 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: Ըստ գիտնականների ինքանսպանությաննությունները երկու բնույթի են լինում` միտումնավոր եւ ցուցադրական: Ինքնասպանության փորձ կատարողներից շատերը որոշ ժամանակ անց ծիծաղում են իրենց այդ արարքի վրա, մյուսները նորից են ինքնասպանության փորձ կատարում, իսկ մնացածի փորձը ավարտվում է մահով: «Ինքնասպանության հարցում մեծ դեր են խաղում ինչպես սոցիալական, այնպես էլ անձնական գործոնները:

Վերջիններիս թվին կարելի է դասել հուսալքությունը, թերարժեքության բարդույթը, հուզական խանգարումները, որոնցում առաջնային դերը պատկանում է դեպրեսիային»,- «Արմենպրես»-ին ասաց Երեւանի պետական լեզվաբանական հալասարանի (ԵՊԼՀ) հոգեբանության դասախոս Հասմիկ Հարությունյանը: Ապացուցված է, որ ինքնասպանների մեծ մասը տառապում է դեպրեսիայով, որը սկսվում է աստիճանաբար:

Հաճախ անհատը չի գիտակցում դեպրեսիայի սկիզբը, նա միայն նկատում է, որ վերջին ժամանակները դարձել է թախծոտ, ճնշված, գերիշխում է մելանխոլիկ տրամադրությունը: Դեպրեսիայի զարգացումը հանգեցնում է ինքնասպանության մասին մտածելուն: Ըստ հոգեբանի. «Ինքնասպանությունը ընթանում է երեք փուլով. առաջին փուլում անձը մտածում է մահանալու մասին:

Երկրորդ փուլում կոնկրետ մտադրություն է ունենում, որը նաեւ շատ հաճախ ցուցադրական բնույթ է կրում. ուշադրություն գրավել, ինչ-որ մեկին շանտաժի ենթարկել, վախեցնել եւ այլն: Երրորդ փուլը վերջին փուլն է, երբ անձը իրականացնում է իքնասպանությունը: Հաճախ ինքնասպանություն գործող մարդիկ այնպես են հաշվարկում, որ ինչ-որ մեկը կմտնի եւ իրենց կխանգարի: Սակայն նրանց հույսերը ոչ միշտ են արդարանում»:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply