Պարզվել է հսկայական դինոզավրի երկար պարանոցի նշանակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2011 15:19

Զաուրոպադ անվանված դինոզավրերն ամենխոշորն են հայտնիներից: Միջին երկարություն ունեցող (մոտ 30մ)  այս  մողեսների որոշ առանձնյակների երկարությունը հասել է 58 մետրի, իսկ պարանոցի առավելագույն երկարությունը`9-11 մետրի: Մինչ օրս գիտնակաները չէին կարողանում հասկանալ պարանոցի երկարության կենսաբանական նշանակությունը: Ուսումնասիրություններով գիտնականները պարզեցին, որ պարանոցի երկարությունը թույլ է տվել ոչ միայն  հասնել սննդի հեռավոր աղբյուրներին, այլև խնայել  էներգիայի 80%-ը, այսինքն` կարճ պարանոցի դեպքում կենդանին ողջ մարմնով պիտի շրջվեր այս ու այն կողմ, իսկ երկար պարանոցը ողջ գործողությունը կրում է իր վրա: Հետազոտողները բրախիոզավրերին համեմատում են հին մոդելի փոշեկուլների հետ, որոնք նույնպես կազմված են զանգվածեղ իրանից ու երկար խողովակից: Նմանությունը նաև սնունդն առանց ծամելու “քաշելն էր”: Դինոզավրերը պարզապես իրենց են ձգել սնունդը, որովհետև երկար պարանոցը զանգվածեղ ծնոտով գլուխ դժվար կարողանար պահել:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply