ԱՀՀ-ն հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2011 14:44

Այս շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց հիմնական քաղաքական հարցերը:

Արդունին անրադարձավ մի շարք հարցերի` ներառյալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական աջակցությանը, անվտանգության խնդիրներին ու Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և  Հայոց Ցեղասպանության այս տարվա հիշատակման միջոցառմանը Կապիտոլիումում:

Կոնգրեսական Շերմանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր կայուն դիրքորոշումը, ինչպես նաև իր նվիրվածությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործին: Շերմանը նաև հայտարարեց, որ ելույթ է ունենալու Կապիտոլիումում անցկացվող Հայոց Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը, որը տեղի  կունենա ապրիլի 13-ին Սենատի Ռասել գրասենյակային շենքի Կենեդի սրահում: 2009թ.-ի սեպտեմբերին` սենատոր Էդվարդ Կենեդիի մահից հետո կայացած ժողովում սենատը միաձայն որոշում կայացրեց այդ  սրահն այդպես անվանել ի հիշատակ երեք Կենեդի եղբայրների, ովքեր նույնպես սենատորներ են եղել:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Շերմանին ԱՄՆ-ի և Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունների ամրապնդման գործում իր ներդրման համար: Շնորհակալ ենք նաև Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը իր նվիրվածության համար”,_նշեց Արդունին:

Խոսելով Հայոց Ցեղասպանության հիշատակմանը նվիրված այսօրվա միջոցառման մասին` Արդունին ասաց. «Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում Կոնգրեսի բոլոր անդամներին մասնակցել այս միջոցառմանը և այդպիսով նպաստել ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործընթացին»:

Շերմանն արդեն 8-րդ անգամ վերընտրվելով Կալիֆորնիայի 27-րդ ընտրատարածքից, որտեղ Սան Ֆերնանդո Վելիում բնակվում են մեծ թվով հայեր, այժմ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հանձնաժողովների անդամ է:

2010 թվականին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությանը վերաբերող 252-րդ բանաձևի վերաքննարկման ընթացքում կոնգրեսական Շերմանը նշեց. «…մեզ չեն կարող ստիպել ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Որովհետև նրա մերժումը ոչ միայն ցեղասպանության  վերջին քայլն է, այլ նաև առաջին քայլն է դեպի հաջորդ ցեղասպանություն: Այդ պատճառով է, որ Հիտլերը, բախվելով մի քանի երկմտող հայրենակիցների հետ, կարողացավ ասել, որ իրենց կհաջողվի անպատասխան իրականացնել Հոլոքոսթը. վերջիվերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply