Հստակեցվել է ձյուդոյի Հայաստանի հավաքականի կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 14:59
Ապրիլի 20-24-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Այդ ստուգատեսում պատվիրակներ կունենա նաև Հայաստանը: Մեր երկրի ընտրանին նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացրել Աբովյանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ադրիան Կրոիտորուն հրապարակել է մասնակիցների կազմը: Ահա թե ովքեր մեր երկիրը տարբեր քաշային կարգերում կներկայացնեն այդ ստուգատեսում` 60 կգ` Հովհաննես Դավթյան (Գյումրի), 66 կգ` Արմեն Նազարյան (Հրազդան), Համբարձում Տոնոյան (Գյումրի), 73 կգ` Արտյոմ Բաղդասարյան (Գյումրի), 100 կգ` Հակոբ Առաքելյան (Երևան), 48 կգ` Գայանե Հարությունյան (Երևան):






Facebook
Tweet This
Email This Post
