Եգիպտոսը Գազայի հատվածի հետ սահմանը երկու օրով կբացի պաղեստինցի ուխտավորների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2009 15:14

155546168Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել երկու օրով բացել Գազայի հատվածի հետ սահմանը պաղեստինցի ուխտավորների համար:

Ինչպես այսօր հաղորդել Է «Մաան» գործակալությունը, «Ռաֆահ» սահմանային անցումը շաբաթ և կիրակի օրերին կաշխատի ափամերձ միջատարածքի 2.450 բնակիչների համար, որոնք ստացել են բոլոր անհարժեշտ փաստաթղթերը Սաուդյան Արաբիայի սրբավայրեր օմրա (փոքր հաջ) կատարելու համար:

Ուխտագնացներին ընդունելու համար Կահիրեում Պաղեստինի դեսպանությունը վարձակալել Է 15 ավտոբուս, որոնք նրանց կհասցնեն մայրաքաղաքի օդանավակայան: Այնտեղից նրանք արդեն կմեկնեն թագավորություն: Այս տարի ուխտագնացների ցուցակները համաձայնեցվել են ՀԱՄԱՍ շարժման վերահսկման ներքո գտնվող հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի իշխանությունների կողմից:

Անցյալ տարի երկու մասի պառակտված պաղեստինյան ինքնավարության կառավարությունների միջև ծագած տարաձայնությունների պատճառով շուրջ 3000 պաղետինցիներ չկարողացան Գազայի սահմաններից մեկնել Մեքքայի և Մեդինայի սրբավայրեր:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply