Սերժ Սարգսյանն այցելել է ոստիկանության ակադեմիա
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 14:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա: Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին:






Facebook
Tweet This
Email This Post
