Խաղում են փոփոխակի հաջողություններով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2011 13:24

Դուբայում ընթացող «Շեյխի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս: 5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները փոքր-ինչ զիջել են իրենց դիրքերը: Տիգրան Քոթանջյանը 4 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, վարպետ Դավիթ Պետրոսյանը 3,5 միավորով 21-րդ տեղում է: 3,5-ական միավոր են վաստակել նաև Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը և Կարեն Գրիգորյանը: Իսկ 4,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Կրիշնան Սաշիկիրանը, Պարիմարջան Նեգին և վրացի Միխեյիլ Մչեդլիշվիլին:

Արդյունքներ ` 5-րդ տուր
Սուրենդրան – Քոթանջյան 0:1
Միրոշնիչենկո – Անաստասյան 1:0
Կարլսոն – Զ. Անդրիասյան 1/2
Դ. Գ. Պետրոսյան – Կուզուբով 1/2
Շնայդեր – Տեր-Սահակյան 1:0
Արտ. Մինասյան – Մանսուր 1/2
Արելանո – Հակոբյան 0:1
Հ. Հայրապետյան – Պանցուլայա 0:1
Դ. Հարությունյան – Զոզուլիա 1:0
Կ. Հ. Գրիգորյան – Գիդե 1:0
Օմար – Գ. Հարությունյան 0:1

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply