Արայիկ Միրզոյանը տիրացավ երեք մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2011 12:45

Կազանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում  Արայիկ Միրզոյանը տիրացավ 1 ոսկե, 2 արծաթե մեդալի: Ընդ որում, երկամարտում նա միայն անձնական քաշով զիջեց թուրք Սեմիհ Յագչիին: Միրզոյանը պոկում վարժությունում 160 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում, հաղթահարելով 187 կգ,  արժանացավ արծաթե մեդալի: Երկամարտում Միրզոյանը և Յագչին ցույց տվեցին հավասար արդյունք` 347 կգ: Անձնական քաշով թուրք ծանրորդը թեթև էր և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նույն քաշային կարգում հայտավորված Աղասի Աղասյանը  չկարողացավ հրել  190 կգ-ոց ծանրաձողը և զրո ստացավ: Նա պոկում վարժությունում ցույց էր տվել 153 կգ:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply