Ռուսաստանում դոլարատեր միլիարդատերերի քանակը մի քանի հարյուրի է հասնում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2011 12:32

Forbes-ի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 200 մեծահարուստ գործարարի անուն,  որոնց կարողությունն  ամբողջությամբ վերցրած գնահատվում է  500 մլրդ դոլար: Ընդ որում,  նրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է մեկուկես անգամ` 62-ից հասնելով 101-ի: Մեծահարուստների ցուցակը գլխավորում է Վլադիմիր Լիսինը` Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի  տնօրենների խորհրդի նախագահը: Նրա կարողությունը Forbes-ը  գնահատել է 24 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ նա ուներ ընդամենը 15,8 մլրդ դոլար: Երկրորդ տեղում «Հյուսիսպողպատի»  տերն է` Ալեքսեյ Մորդաշովը, իր 18,5 մլրդ դոլարով: Երրորդ տեղում «Օնեքսիմ» գրուպի  նախագահ Միխայիլ  Պրոխորովն է` 18 մլր-ով: «Ինտեկոյի» նախագահ Ելենա Բատուրինան միակ կինն է այս ցուցակում, ում կարողությունը գնահատվել է  1,2 մլրդ դոլար:  Նա  զբաղեցնում է 77-րդ տեղը ցուցակում: Միլիարդատերերի միջին տաիքը 49,5 է: Ամենակրտսերը ցուցակում «Ալյանս գրուպի» համասեփականատեր Դենի Բաժաևն է, ում կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար, նա ընդամենը 15 տարեկան է:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply