Աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 15, 2011 12:17

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը եւ համապատասխան ծառայությունների պատասխանատուները:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը՝ միջազգային պահանջներին համապատասխան:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանը  կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Դիտվել է 2055 անգամ:
Print Friendly

Leave a Reply