Ամերիկյան ընտանիքներին առաջարկվել է վարձույթով հավի ճտեր վերցնել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2011 10:49

Հարավային Կարոլինայի  մի ֆերմա տեղի ընտանիքներին առաջարկել է վարձույթով ճտեր վերցնել ու հոգ տանել դրանց մասին մինչև  Զատիկը: Ցանկացողներին  մի զույգ ճուտ, կեր ու խնամքի մասին  հրահանգների ժողովածու կտրամադրվի: Ֆերմայի տիրուհին հայտնել է, որ վարձակալել կարելի է 25 դոլարով: Երբ թռչուններին վերադարձնելու օրը գա, նրանց մասին հոգ տարած ընտանիքները  աշնանը մեկ դյուժին ձու ստանալու հատուկ հավաստագիր  կստանան: Գաղափարի հեղինակները կարծում են, որ այս ծրագիրը երկկողմանի օգտակար է. հավերը առողջ կմեծանան, իսկ վարձակալողներն ավելի շատ բան կիմանան այս թռչունների մասին: Բացի այդ, նրանք  կարող են համոզված լինել, որ կունենան էկոլոգիապես մաքուր ու թարմ ձու:

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply