Գերագույն մուֆտին առաջարկել է Ռուսաստանի զինանշանի վրա կիսալուսին ավելացնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 10:24
Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգևոր կառավարման գերագույն մուֆտին` Թալգատ Թաջուդինը, ելույթ է ունեցել` առաջարկելով Ռուսաստանի զինանշանի վրա կիսալուսին ավելացել` որպես իսլամի խորհրդանիշ:
Նրա կարծիքով, հարկավոր է երկգլխանի արծիվներից մեկի գլուխը պսակող թագի վրայի խաչը փոխարինել կիսալուսնով: Բացի այդ, գաղափարի հեղինակներն առաջարկում են զինանշանի կենտրոնում գտնվող խաչին կիսալուսին ավելացնել.«Այդ դեպքում ոչ մի թշնամի չի հանդգնի կրոնական գործոնն օգտագործել մեր հայրենիքի միասնականության ու ամբողջականության դեմ»,-հաստատում է մուֆտին: Նա նույնիսկ նոր զինանշանի էսքիզներն է ուղարկել տարածաշրջանների գլխավոր մուֆտիներին, վարչապետ Պուտինին, գաղափարով կիսվել նաև նախագահ Մեդվեդևի հետ: ՌԴ զինանշանը դաշնության օրենքում նկարագրված է հետևյալ կերպ.«Արծիվը պսակված է երկու փոքր թագերով, ու նրանց վրա մեկ մեծ թագ է` միացված ժապավենով», օրենքում խաչի մասին հիշատակություն չկա: Չնայած մուֆտին դրանք խաչ է անվանում, սակայն, ոչ 2000-ի օրենքում և ոչ էլ 1993-ի խմբագրության մեջ զինանշանի վրայի խաչերը կրոնական իմաստ չունեն: Խմբագրության մեջ թագերը նկարագրված են իբրև «Պետրոս Մեծի պատմական 3 թագեր»:






Facebook
Tweet This
Email This Post
