Քեյթ Միդլթոնը հաստատման ծիսակարգ է անցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 15, 2011 9:37Բրիտանական արքայազն Ուիլյամի հարսնացուն հաստատման ծիսակարգ
է անցել: Ծիսակարգի արարողությունը կատարվել է Սենտ Ջեյմսկոմ պալատում, հարսնացուի հարազատների ու փեսացուի ներկայությամբ: Քեյթը մկրտվել է մանուկ հասակում: Ավանդության համաձայն, անգլիկան եկեղեցում հաստատման ծիսակարգը կատարվում է պատանության տարիներին, քանի որ համարում են, որ մարդը, մանկությունից դուրս գալով, գիտակցաբար է ընտրում հավատքը: Թե ինչու Քեյթն այդ արարողակարգը պատանության տարիներին չի անցել, պարզ չէ: Իսկ փեսացուն հաստատման ծիսակարգն անցել է 14 տարեկանում` 1997-ին: Ուղղափառության մեջ հաստատման ծիսակարգը համապատասխանում է օծման խորհրդին:






Facebook
Tweet This
Email This Post
