Ռուսաստանում ադրբեջանցին այրել է իր հայ կնոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 22:01

Ռուսաստանի Տամբովի մարզում տղամարդն այրել է իր կողակցին: Հանցագործությունը կատարվել է Միչուրինի շրջանի Կոչետովկա գյուղում:

Քննությունը պետք է պարզի, արդյոք հանցագործության պատճառը կենցաղայի՞ն է, թե այլ պատճառներ է ունեցել: Բանն այն է, որ կնոջը խանդած տղամարդն ադրբեջանցի է, իսկ հանցագործության զոհը` ազգությամբ հայ:

Քննության տվյալներով, տղամարդը բենզին է լցրել կնոջ վրա եւ այրել: Կինը շնչուղիների, գլխի, ձեռքերի ու ոտքերի այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Միչուրինի շրջանի ոստիկանների խոսքով, դեպքը կարող է ազգային համայնքների միջեւ բախում առաջացնել, ուստի դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության ողջ կազմը:

Իրավապահներին հաջողվել է կանխել ընդհարումը: Ներկայումս որոշվում է «Սպանության փորձ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:

Դիտվել է 2061 անգամ:
Print Friendly

Leave a Reply