Արցախի երկինքը վստահելիորեն վերահսկվում է ՊԲ-ի կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 17:06

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ավիացիոն 4 գրոհային ինքնաթիռներ եւ 9 ուղղաթիռներ այսօր առավոտյան ժամը 10:15-ից սկսած ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում ղարաբաղաադրբեջանական սահմանից 10-15 կմ խորության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական օդուժի կողմից օդային սահմանի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելեց, որ Արցախի երկինքը վստահելիորեն վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից:

Ս.Հասրաթյանը նաեւ նշեց, որ ՊԲ-ն ունի բոլոր հնարավորությունները հակահարված տալու, եթե Ադրբեջանը դիմի քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ որեւէ սադրիչ քայլի: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը եւս հայտնել է զորավարաժություններ անցկացնելու մասին եւ նշել, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն անձամբ է հետեւում դրանց ընթացքին:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply