«Ադրբեջանը որևէ երկրի թույլ չի տա միջամտել իր արտաքին քաղաքականությանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 15:09

«Ադրբեջանն անկախ պետություն է եւ որևէ երկրի թույլ չի տա միջամտել իր արտաքին քաղաքականությանը». «Թրենդ»-ին ասել է Ադրբեջանի արտգորնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտոնական Թեհրանը օրերս հայտարարել է, որ Աշխաբադը եւ Բաքուն պետք է փակեն Իսրայելի դեսպանություններն իրենց երկրներում, իսկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու ծրագրվող այցն անարգանք է իսլամական աշխարհին:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply