Սոխով կարկանդակ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 7, 2011 16:10

Բաղադրությունը`

խմորի համար հարկավոր է 1 բաժակ ցորենի ալյուր

125 գ կարագ

1/4 թ.գդալ աղ

3 ճ.գդալ թթվասեր

Միջուկի համար անհրաժեշտ  է`

գլուխ սոխ` 1 կգ

70-90 գ կարագ

4 ձու

1,5 բաժակ թթվասեր

աղ` 1,5 թ.գդալ,  շաքար` 1,2 թ գդալ

աղացած սև  պղպեղ` 1,2 թ.գդալ

մշկընկույզ` 1,2 թ. գդալ

կարմիր պղպեղ` մի պտղունց:

Սկզբից պատրաստում են խմորը: Դրա համար հարկավոր է  ալյուրը, աղը, կարագը ձեռքով տրորել, ավելացնել թթվասեր ու շարունակել հունցել այնքան, մինչև խմորն թասի պատին այլևս չդիպչի: Պատրաստի խմորը գնդել ու դնել 3 ժամով սառնարանում:

Միջուկը պատրաստում են հետևյալ կերպ` սոխը բարակ շերտերով կտրատել, խառնել աղ, պղպեղ ու շաքար և կարագի մեջ տապակել այնքան, մինչև սոխը փափկի ու ոսկեգույն դառնա: Թթվասերը, ձուն, 1,2 թեյի գդալ աղը, կարմիր պղպեղը և մշկընկույզը հարել ու խառնել սոխեռածի հետ: Պատրաստի միջուկը լցնել  խմորի ոչ մեծ գնդիկների մեջ ու տեղադրել 175 C տաքացրած  ջեռոցում: Թխել 30-35 րոպե, մինչև կարմրելը: Մատուցել տաք-տաք:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply