Արմավիրի գյուղերի ճանապարհների հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 39 մլն դրամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 15, 2009 14:08

enp_roadԱրմավիրի մարզի Արտամետ, Վաղարշապատ, Առատաշեն և Տարոնիկ գյուղերի ճանապարհների հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 39 մլն դրամ, իսկ հիմնանորոգման համար հայտարարված մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 6-ին:

«Արմենպրես»-ին Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արշավիր Աղաջանյանը տեղեկացրել է, որ հիմնանորոգումը նախատեսված է ավարտել հոկտեմբերի վերջին:

Ավարտման փուլում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի 4կմ հատվածի, ինչպես նաև Արմավիր-Արգավանդ-Մարգարա 19,9 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Սկսվել է Արմավիր-Իսահակյան-Գյումրի 7կմ ճանապարհի շինարարությունը: 2009թ. առաջին կիսամյակում վերանորոգվել է Երասխահունի կամուրջը: Ընթացքի մեջ են Նորապատ գյուղի կամրջի վերանորոգման աշխատանքները:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply